11.01.2018 14:43

Իրանի արևելքում տեղի է ունեցել երկրաշարժ

Իրանի արևելքում տեղի է ունեցել երկրաշարժ

 

Իրանի արևելքում հինգշաբթի տեղի է ունեցել 4,9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ,  հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան  երկրաշարժության կենտրոնը (EMSC):

 

Ցնցումներն արձանագրվել են Շիրազ քաղաքից 484կմ արևելք և Կերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը 30 կմ խորության վրա է եղել:

 

Առայժմ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

 

Փոխանցում է ria.ru-ն: