11.01.2018 17:49

ԿամԱԶ-ի տնօրենը կգլխավորի Պուտինի նախընտրական շտաբը

ԿամԱԶ-ի տնօրենը կգլխավորի Պուտինի նախընտրական շտաբը

Մոսկվայում իր աշխատանքն է սկսել Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը: Ռուսաստանի նախագահն անձամբ է մասնակցել շտաբի բացմանը և հայտարարել է, որ իր նախընտրական քարոզարշավը կղեկավարի միանգամից երեք հոգի՝ օժտված երեխաների «Սիրիուս» կրթական կենտրոնի ղեկավար Ելենա Շմելյովան, մանկական արյունաբանության հետազոտական ազգային բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը և ԿամԱզի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը:

Նախընտրական շտաբի մամուլի քարտուղարի պարտականությունները կկատարի լրագրող Անդրեյ Կոնդրաշովը՝ «Ղրիմ. Ճանապարհ դեպի Հայրենիք» ֆիլմի հեղինակը, որին ծավալուն հարցազրույց է տվել Պուտինը:

Փոխանցում է BBC-ն: