12.01.2018 09:00

«Լիվերպուլ»-ը պատրաստվում է առաջարկ կատարել Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ

«Լիվերպուլ»-ը պատրաստվում է առաջարկ կատարել Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլ»-ում: Այս մասին հաղորդում է Le10Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գաբոնցու խաղաճը դուր է եկել մերսիսայդցիների մարզչական շտաբին: Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստվում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկ կատարել գերմանական կողմին:

«Բորուսիա»-ն իր հերթին դեմ չէ զիջել 28-ամյա խաղացողի տրանսֆերը, եթե առաջարկվի 60 մլն եվրոյից ոչ պակաս գումար: