12.01.2018 09:15

Մոուրինյոն` ՊՍԺ-ի հարձակման գծի խաղացողների մասին

Մոուրինյոն` ՊՍԺ-ի հարձակման գծի խաղացողների մասին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ՊՍԺ-ի հարձակման գծում խաղացող ֆուտբոլիստների մասին:

«ՊՍԺ-ն իր կազմում ունի Նեյմարի և Մբապեի պես խաղացողներ: Նրանք լավագույն 4 հարձակվողների թվին են պատկանում: Այդ պատճառով էլ Դի Մարիան, Պաստորեն և Մոուրան երկրորդ պլան են անցել: Գումարը տարբերություն է ստեղծում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ «կարմիր սատանաներ»-ը ցանկանում են ձեռք բերել փարիզյան ակումբի հարձակվող Լուկաս Մոուրայի տրանսֆերը: