12.01.2018 09:30

Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ», իսկ Սանչեսը՝ «Ման. Յունայթեդ»

Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ», իսկ Սանչեսը՝ «Ման. Յունայթեդ»

Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Ման. Յունայթեդ»-ը կարող են փոխանակվել խաղացողներով: Այս մասին հայտնում է Daily Star-ը՝ հղում անելով իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին:

Աղբյուրի տեղեկություններով, «կարմիր սատանաներ»-ը ցանկանում են «Էմիրեյթս» ուղարկել Հենրիխ Մխիթարյանին, իսկ «Ման. Յունայթեդ»-ը կհամալրվի Ալեքսիս Սանչեսով:

Հաղորդվում է, որ Արսեն Վենգերն ու Ժոզե Մոուրինյոն արդեն քննարկել են հնարավոր տրանսֆերները: Սանչեսի ապագան մշուշոտ է «Արսենալ»-ում, իսկ Մխիթարյանի ապագան՝ «Ման. Յունայթեդ»-ում: