12.01.2018 09:45

Corriere dello Sport. հայտնի է, թե ով կլինի «Արսենալ»-ի հաջորդ գլխավոր մարզիչը

Corriere dello Sport. հայտնի է, թե ով կլինի «Արսենալ»-ի հաջորդ գլխավոր մարզիչը

Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կգլխավորի «Արսենալ»-ը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ծառայություններից, իսկ ֆրանսիացի մասնագետին կփոխարինի Անչելոտին:

Հաղորդվում է, որ Անչելոտին արդեն տվել է «Արսենալ»-ը գլխավորելու համաձայնությունը: Սպասվում է, որ 58-ամյա մասնագետը, ով ժամանակին աշխատել է ԱՊԼ-ում («Չելսի»), կվաստակի տարեկան 10 միլիոն եվրո: