12.01.2018 10:00

Օլիվյե Ժիրուն «Արսենալը» չի փոխի չինական ակումբի լավ պայմանագրի հետ

Օլիվյե Ժիրուն «Արսենալը» չի փոխի չինական ակումբի լավ պայմանագրի հետ

Հարձակվող Օլիվյե Ժիրուի գործակալը հայտարարել է, թե իր հաճախորդը «Արսենալը» չի փոխի Չինաստանում կամ էլ Թուրքիայում լավ վաստակելու հնարավորության հետ։

Տոների նախօրյակին ազդրի վնասվածքն արդեն վախեցրել է եվրոպական առաջատար լիգաներից Օլիվյեի պոտենցիալ գնորդներին։ Հիմա 31-ամյա հարձակվողին ուզում են ձեռք բերել թուրքական «Բեշիկթաշը» և մի քանի չինական ակումբներ։

Բնականաբար «Արսենալից» հեռանալը հնարավորություն կտար Ժիրուին էականորեն ավելացնել աշխատավարձը, բայց խաղացողը հանուն փողի չի պատրաստվում հրաժեշտ տալ լոնդոնցիներին։ Օլիվյեն կշարունակի իր ապագայի համար պայքարել Վենգերի թիմում։

«Անիմաստ է հանուն փողի հեռանալ «Արսենալից»։ Նոր ակումբը պետք է նրան ավելին տա։ Մենք վստահ ենք, որ մրցաշրջանի 2-րդ մասում Օլիվյեն խաղային պրակտիկա կստանա, եթե նույնիսկ այն սահմանափակվի Եվրալիգայով։

Օլիվյեին հետաքրքիր չէ տեղափոխությունը Թուրքիա, առավել ևս՝ Չինաստան։ Նրա համար փողը կարևոր չէ։ Օլիվյեն չի հանձնվում և կշարունակի պայքարել «Արսենալում» իր տեղը կրկին նվաճելու համար։ Նույնիսկ եթե նրան ասես, թե անհնար է կազմում հայտնվել, միևնույն է, նա «սպիտակ դրոշ» չի բարձրացնի»,- հաղորդել է գործակալ Մայքլ Մանուելլոն ESPN-ին։