12.01.2018 10:15

Չավի. ««Ռեալը» չի ուզում ֆուտբոլ խաղալ

Չավի. ««Ռեալը» չի ուզում ֆուտբոլ խաղալ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էռնանդեսի կարծիքով «Ռեալը» չի ուզում խաղալ տպավորիչ ֆուտբոլ, ինչպես որ խաղում է թիմի ոխերիմ մրցակից՝ «Բարսելոնան»:

Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթեց Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում, բայց այս մրցաշրջանում Զինեդին Զիդանի թիմն արդեն 16 միավորով զիջում է «Բարսային»:

««Բարսելոնան»՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է», — ասել է Չավին El Pais-ին: ««Բարսելոնան» ամենապահանջկոտ ակումբն է աշխարհում: Մադրիդը տպավորիչ չի խաղում: «Սանտյագո Բեռնաբեու»-ում անցկացվող խաղերում, եթե պաշտպանը ուղարկում է գնդակը տրիբունա, դա բնական է ընդունվում: Երկրպագուները ծափահարում են»:

««Նոու Կամպում» նման արարքի համար ֆուտբոլիստն արժանանում է սուլոցների: Այդ ավանդույթը գալիս Յոհան Կրոյֆի ժամանակներից»:

«Մոուրինյոյի «Ռեալը» խաղում էր երկար փոխանցումներով: Պորտուգալացին ստիպում էր իր ֆուտբոլիստներին չպահել գնդակը, արագ խաղալ և մատակարարել գնդակը Դի Մարիային, Ռոնալդուին կամ Բենզեմային: Այժմ անում են նույնը Բեյլի հետ: Իրենք չեն ուզում ֆուտբոլ խաղալ»:

«Մադրիդը գրոհում է յոթ ֆուտբոլիստով, Կազեմիրոն մնում թիկունքում կենտրոնը պահելու համար»”, — շարունակում է 37-ամյա ֆուտբոլիստը: «Կազեմիրոն շատ արագ ֆուտբոլիստ է, բայց նա խնդիրներ ունի, երբ հարկադրված կատարում է ոչ իր պարտականությունները»:

«Նա ավելի պաշտպանողական ոճի ֆուտբոլիստ է, շատ է աշխատում դաշտում, մտնում է մենապայքարի մեջ, բայց չի իշխում իր դիրքում: Եթե իր հետ աշխատեին, երբ նա ավելի երիտասարդ էր, այժմ նա կկարողանար վերահսկել խաղը»:

Չավին նաև քննադատորեն արտահայտվեց Իսկոյի և Մարկո Ասենսիոյի մասին:

«Այդ երիտասարդները պետք է իմանան, թե ինչ էր ինձ ասել Լուիս Արագոնեսը. «Դու ուզու՞մ ես խաղալ գեղեցիկ ֆուտբոլ թե լավ ֆուտբոլ»: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց Լա Լիգայում շատ ֆուտբոլիստներ տպավորեցին և այնուհետև անհետացան: Իրենք անընդհատ հնարքներ են կատարում, բայց ինչի՞ համար: Մեսին հնարքներ չի կատարում: Մեսին գնում է սպանելու: Իր ֆուտբոլը՝ լավ ֆուտբոլ է և միաժամանակ գեղեցիկ»:

Այս մրցաշրջանում Մեսին գերազանցում է Ռոնալդուին, մասնավորապես Լա Լիգայում, որտեղ դարձել է 16 գնդակի հեղինակ, իսկ Ռոնալդուն խփել է ընդամենը չորս գոլ:

«Մարտավարության առումով Մեսին հասկանում է ամեն ինչ: Շատ զարմանալի է, որ իրեն համեմատում են ինչ-որ այլ ֆուտբոլիստի հետ: Մեսին գիտի ֆուտբոլում ամեն ինչի մասին՝ տարածության, ժամանակի, որտեղ են իր թիմակիցները և մրցակցի ֆուտբոլիստները: Իսկ Ռոնալդուն, օրինակ, չի կարող խաղալ կենտրոնում»: