12.01.2018 10:45

Ռոս Բարկլիի` «Էվերտոնից» «Չելսի» տեղափոխությունը բարկացրել է Լիվերպուլի քաղաքապետին

 Ռոս Բարկլիի` «Էվերտոնից» «Չելսի» տեղափոխությունը բարկացրել է Լիվերպուլի քաղաքապետին

Անցած շաբաթ կիսապաշտպան Ռոս Բարկլին ավարտեց «Էվերտոնից» «Չելսի» տեղափոխությունը, ինչը բարկացրեց Լիվերպուլի քաղաքապետ Ջո Անդերսոնին։ Նա տարօրինակ է համարել ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը և սպառնացել է, որ կհետաքննի այդ գործը։

Արդյունքում քաղաքապետը խոսքը քամուն չտվեց և չորեքշաբթի դիմեց ոստիկանություն՝ պահանջելով քննել գործարքը խարդախությունը բացահայտելու համար։ Հիմա իրավապահները պետք է «Էվերտոնի» մենեջմենտի գործողություններում հանցակազմ փնտրեն։

«Դա «Էվերտոնի» համար ձախողված գործարք էր։ Վատագույն դեպքում դա շուկայում ֆուտբոլիստի, նրա գործակալի և գնորդ ակումբի շահի համար խաղացողի արժեքը նվազեցնելու մտադրություն էր»,- Անդերսոնին է մեջբերումThe Guardian-ը։

Հիշեցնենք, որ Բարկլին «Չելսի» տեղափոխվեց 16,5 մլն եվրոյով։ Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել։