12.01.2018 01:21

Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում կանայք սարկավագ են կարգվել (լուսանկարներ)– Arevelk.am

Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում կանայք սարկավագ են կարգվել (լուսանկարներ)– Arevelk.am

Թեհրանի Սբ Սարգիս Մայր եկեղեցում  հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղա սարկավագների հետ միասին օգնում են պատարագչին, տեղեկացնում է «Արեւելքը»:

Ըստ աղբյուրի, որոշ տեսաբաններ սա պատմական իրադարձություն են համարում ՀԱ եկեղեցու կյանքում:

Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք: 

Թեհրանի  հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում