12.01.2018 12:40

Թրամփը հետաձգել է այցը Մեծ Բրիտանիա

Թրամփը հետաձգել է այցը Մեծ Բրիտանիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անորոշ ժամանակով հետաձգել է Մեծ Բրիտանիա կատարելիք այցը: Նա պետք է ժամաներ փետրվարին՝ Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը:

Ավելի ուշ Թրամփն իր twitter-յան էջում պարզաբանել է, որ այդ որոշումը կայացրել է ԱՄՆ դեսպանատունը այլ շրջան տեղափոխելու պատճառով, ինչը համաձայնեցվել է Բարաք Օբամայի վարչակազմի օրոք:

«Ես հետաձգել եմ այցը Լոնդոն, քանի որ Օբամայի վարչակազմի որոշումն առանձնապես սրտովս չէ՝ Լոնդոնում լավագույն և շատ լավ տեղ գտնվող դեսպանատան շենքը գրոշներով վաճառել միայն այն բանի համար, որ ծայրամասում 1,2 մլրդ դոլարով կառուցես նորը: Վատ գործարք է: Նրանք ուզում էին, որ ես կտրեմ ժապավե՞նը: Ո՛չ»,- գրել է Թրամփը:

Փոխանցում է BBC-ն: