12.01.2018 13:33

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն չունի

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն չունի

ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքը դեռեւս չի տեսնում մեկին, ով կարող է ստանձնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, լրագրողի հարցին՝ տեսնո՞ւմ է որեւէ մեկին, ով կարող է այդ պաշտոնը ստանձնել, Հայրապետյանը պատասխանել է. - «Այո՝ ես, ես ինձ տեսնում եմ...»։

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին Հայրապետյանը հայտարարել էր, թե եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ինքը հրաժարական կտա: «Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ»,- ասել էր Հայրապետյանը:

Այսօր ահա, հայտարարեց. «Ուզում եմ բոլորին հիսաթափեցնեմ: Հրաժարական չեմ տա: Ես ունեմ ծրագրեր որոնք հստակ իրականացնում եմ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է գոնե չքանդել ստեղծվածը»: