Թրամփը՝ Երրորդ աշխարհի երկրների մասին

Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած խորհրդակցության ժամանակ կոպիտ և անպարկեշտ բառ է գործածել այն աղքատ երկրների առնչությամբ, որտեղից ԱՄՆ են ժամանում ներգաղթյալներ, ամերիկյան լրատվամիջոցներին հաղորդել են մարդիկ, ովքեր ներկա են եղել խորհրդակցությանը:
Այնպիսի երկրների վերաբերյալ, ինչպես Հաիթին, Սալվադորը և Աֆրիկայի պետությունները, Թրամփն օգտագործել է shithole բառը: «Մեր ինչի՞ն է պետք, որ այդ ք... ոտ երկրներից մեզ մոտ գան այդ մարդիկ»,- Թրամփի խոսքն են փոխանցել խորհրդակցության մասնակիցները, որոնց մեջ եղել են կոնգրեսի անդամներ երկու կուսակցություններից:
Սպիտակ տունը չի հերքել, որ նման բան ասվել է:
Ըստ Թրամփի՝ ամերիկյան ներգաղթի համակարգը պետք է նախապատվությունը տա առաջադեմ երկրներից ժամանողներին, ընդ որում՝ այդ առիթով նա նշել է Նորվեգիան (որի վարչապետի հետ նա հանդիպել էր նախորդ օրը):
Փոխանցում է BBC-ն: