12.01.2018 14:29

Էկվադորը քաղաքացիություն է շնորհել Ջուլիան Ասանժին

Էկվադորը քաղաքացիություն է շնորհել Ջուլիան Ասանժին

Էկվադորը քաղաքացիություն է շնորհել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որն արդեն ավելի քան հինգ տարի է՝ ապրում է Լոնդոնում այդ երկրի դեսպանատանը:

Ինչպես հաղորդել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, Ասանժի հայտը բավարարվել է՝ միջազգային իրավունքին համապատասխան և Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համակարգելով:

Նախորդ օրը՝ հունվարի 10-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Էկվադորի կառավարությունը խնդրել է դիվանագիտական կարգավիճակ տալ Ասանժին, սակայն Լոնդոնն այդ հայցը չի ընդունել և այդ հարցով որևէ բանակցություն չի վարում:

Փոխանցում է BBC-ն: