12.01.2018 15:00

ՄԻՊ-ի այց՝ հացադուլավոր «Ծռերին»

ՄԻՊ-ի այց՝ հացադուլավոր «Ծռերին»

ՄԻՊ աշխատակազմը փոխանցում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այցի ընթացքում  տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։

«Եւս մեկ անգամ բանավոր եւ գրավոր ընթացակարգով արդեն իսկ բարձրացվել է Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը։ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում»- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» գործով ազատազարկված Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաններ ունեցող Արմավիրի բանտ։