12.01.2018 15:32

Աֆրիկյան միությունն անհանգստացած է «կեղտոտող երկրների» մասին՝ Թրամփի արտահայտությունից

Աֆրիկյան միությունն անհանգստացած է «կեղտոտող երկրների» մասին՝ Թրամփի արտահայտությունից

Աֆրիկյան միությունն անհանգստություն է հայտնել «կեղտոտող երկրների» մասին Դոնալդ Թրամփի արտահայտության առնչությամբ: Կազմակերպությունում այն կարծիքի են, որ նման հայտարարությունները «հարված են հասցնում համամարդկային արժեքներին»:

Ավելի վաղ Washinton Post-ը տեղեկացրել է, որ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգներին պետք չեն «կեղտոտող երկրներից» ժամանող միգրանտները: Թերթի տվյալներով՝ սենատորներ խումբը Սպիտակ տուն է եկել՝ նախագահին փոխզիջումային համաձայնագիր առաջարկելու  Հաիթիից, Սալվադորից և Աֆրիկայի երկրներից ժամանած միգրանտների վերաբերյալ:

«Հաշվի առնելով այն պատմական փաստը, որ շատ աֆրիկացիներ ԱՄՆ են ժամանել որպես ստրուկներ, այդ հայտարարությունը մարտահրավեր է վարքի բոլոր ընդունված կանոններին»,- Associated Press գործակալության ասել է կազմակերպության ներկայացուցիչ Էբբա Կալոնդոն: Վերջինս նաև հավելել է, թե Աֆրիկյան միությունը կարծում է, որ «նման հայտարարությունները հարված են հասցնում բազմազանության, մարդու իրավունքների և փոխըմբռնման համամարդկային արժեքներին»:

Փոխանցում է ria.ru-ն: