12.01.2018 20:51

Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան ԵՄ անդամ երկրներից առաջինն է, որը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին։

Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, դառնալով ԵՄ առաջին երկիրը, որ վավերացրել է այս փաստաթուղթը:

Էստոնիան մինչեւ 2017-ի դեկտեմբերը նախագահում էր ԵՄ Խորհրդում

ԵՄ մյուս 27 երկրների դեպքում անհրաժեշտ է խորհրդարանների վավերացման ընթացակարգ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը դեկտեմբերին հայտնել էր, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ըստ ամենայնի, ամբողջությամբ կվավերացվի մինչեւ գարնան վերջ։

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում