13.01.2018 09:00

ԱՊԼ. Գվարդիոլան 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ

ԱՊԼ. Գվարդիոլան 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ

«Ման. Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր Լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

2017 թվականի դեկտեմբերին «քաղաքաբնակներ»-ը Գվարդիոլայի գլխավորությամբ ներքին առաջնությունում անցկացրել են 7 խաղ, որոնցից 6-ում հաղթել են, 1 անգամ էլ ոչ-ոքի են խաղացել:

Գվարդիոլան լավագույնն էր ճանաչվել նաև սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: ԱՊԼ-ում դեռ ոչ մի մարզիչ 4 անգամ անընդմեջ չէր նվաճել ամսվա լավագույն մարզչի կոչումը:

Կոչմանը հավակնում էին նաև Սեմ Էլարդայսը («Էվերթոն»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելաս»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») և Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):