13.01.2018 09:15

Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել 24-ամյա բրազիլացի կիսապաշտպանին

Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել 24-ամյա բրազիլացի կիսապաշտպանին

«Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆրեդը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացուն իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: 

Ավելի վաղ, անձամբ խաղացողը հայտնել էր, որ նոր պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ 5 տարի ժամկետով:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 33.7 մլն եվրո: