13.01.2018 09:30

2017-ին Բրազիլիայից հեռացել է 1630 ֆուտբոլիստ

2017-ին Բրազիլիայից հեռացել է 1630 ֆուտբոլիստ

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդել է, որ ավելի քան 1,5 հազար բրազիլացի կարիերան կշարունակի այլ առաջնություններում։

Կազմակերպության տվյալներով 381 խաղացող հեռացել է երկրից, որպեսզի այլ երկրներում հանդես գա սիրողական մակարդակով։ 396-ը Բրազիլիայում պրոֆեսիոնալներ էին, բայց արտասահմանում կդառնան սիրողական մակարդակի։ Իսկ 853 պրոֆեսիոնալներ օտար երկրներում կպահպանեն իրենց կարգավիճակը։