13.01.2018 09:45

«Բարսելոնան» համաձայնվել է վաճառել Մասկերանոյին

«Բարսելոնան» համաձայնվել է վաճառել Մասկերանոյին

«Բարսելոնան» տվել է իր համաձայնությունը պաշտպան Խավիեր Մասկերանոյին վաճառել չինական «Խեբեյ Ֆորչունին»։ Ըստ երևույթին տրանսֆերային գումարը կկազմի 10 մլն եվրո։

33-ամյա արգենտինացին պնդում է, որպեսզի հունվարին հեռանա իսպանական ակումբից և տեղափոխվի Չինաստան, որտեղ տարեկան կստանա 7 մլն եվրո, որը 1 մլնով ավելի է, քան վաստակում է հիմա։

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը ակումբների միջև համաձայնությունը ձեռք էր բերվել Յերի Մինայի հետ պայմանագիր կնքելուց հետո։

Ընթացիկ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ավելի շատ վստահում է Սամուել Ումտիտիին և Ժերար Պիկեին։ «Բարսելոնայի» հետ Մասկերանոյի գործող պայմանագիրը մինչև 2019-ի հունիսն է։