13.01.2018 10:00

Գայ Լորենսը նշանակվել է «Չելսիի» նոր գործադիր տնօրեն

Գայ Լորենսը նշանակվել է «Չելսիի» նոր գործադիր տնօրեն

«Չելսին» հայտարարել է Գայ Լորենսին գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։ Մանչեսթերում ծնված 56-ամյա Լորենսը իր պարտականությունների կատարմանը կանցնի հաջորդ ամսին։ Գայը կվերահսկի ակումբի ամենօրյա օպերատիվ գործունեությունը և հաշվետվությունը կներկայացնի անմիջապես տնօրենների խորհրդին։

Նախկինում Լորենսը ղեկավար աշխատանքի էր Vodafone-ի բրիտանական ստորաբաժանումում, ինչպես նաև մեկ այլ տելեկոմունիկացիոն ընկերությունում՝ Կանադայից Rogers Communication-ում։

Գայը նաև սպորտի ոլորտում աշխատանքի փորձ ունի։ Նա եղել է Maple Leaf Sports and Entertainment ընկերության տնօրենը, որը վերահսկում է Տորոնտոյի բոլոր մարզական թիմերը։