13.01.2018 10:30

Իսպանիայի գավաթ. Քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Իսպանիայի գավաթ. Քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Իսպանիայում անցկացվել է գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Այդ մասին տեղեկանում ենք as.com-ից:

Վերջին երեք տարիների գավաթակիր «Բարսելոնան» մրցելու է «Էսպանյոլի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալն» ուժերը չափելու է «Լեգանեսի» հետ: «Կապնռնագույններն» ու «սերուցքայիններն» առաջին խաղն անցկացնելու են մրցակցի հարկի տակ:

Քառորդ եզրափակչի կենտրոնական դիմակայությունը դառնալու «Ատլետիկո» – «Սևիլյա» զույգը: «Վալենսիան» էլ մրցելու է գործող փոխչեմպիոն «Ալավեսի» հետ:

Քառորդ եզրափակչի զույգերը.

«Էսպանյոլ» – «Բարսելոնա»

«Լեգանես» – «Ռեալ Մադրիդ»

«Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլյա»

«Վալենսիա» – «Ալավես»

Հանդիպումները կայանալու են հունվարի 17-ին և 24-ին: Կիսաեզրափակչի վիճակահանությունը նախանշված է հունվարի 26-ին: