13.01.2018 10:45

Նովակ Ջոկովիչը նշել է Australian Open-ի ֆավորիտներին

Նովակ Ջոկովիչը նշել է Australian Open-ի ֆավորիտներին

«Australian Open»-ի վեցակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը նշել է մրցաշարի ֆավորիտներին: 

«Ֆավորիտները Նադալն ու Ֆեդերերն են: Հաշվի առնելով, թե ինչպիսի տարի են նրանք անցկացրել, ինչպես նաև նրանց եզրափակիչն Ավստրալիայում: 

Սակայն այս հարցը դեռևս բաց է մնում: Նիկ Կիրյոսը հիանալի մարզավիճակում է գտնվում: Նա տնային մրցաշարի ֆավորիտն է: Ավստրալացիներն այստեղ միշտ հիանալի աջակցություն ունեն:

Ես, իհարկե, կփորձեմ շտկել իմ սխալները «Australian Open»-ի մեկնարկից առաջ: Հուսով եմ, որ պատրաստ կլինեմ հարյուր տոկոսով»,- Ջոկովիչի խոսքն է մեջբերում «Tennis World USA»-ն: