13.01.2018 11:00

Մանչինի. Իմ կարծիքով Բրազիլիան կհաղթի ԱԱ-2018-ում

Մանչինի. Իմ կարծիքով Բրազիլիան կհաղթի ԱԱ-2018-ում

«Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իտալական Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ում է ֆավորիտ համարում 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում։

«Կարծում եմ Բրազիլիան կհաղթի։ Ընտրական հանդիպումներում նրանք հրաշալի տպավորություն թողեցին։ Սիլվինյոն, ով համագործակցել էր նրանց հետ ու տեսել թիմին՝ համաձայն է ինձ հետ»,- ասել է Մանչինին։

Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2018-ի եզրափաիչ փուլում Կոստա-Ռիկայի, Շվեյցարիայի և Սերբիայի հետ հայտնվել էր Е խմբում։