13.01.2018 22:31

Լա Լիգա. «Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 0:1. «սերուցքայիններ»-ն անակնկալ պարտություն կրեցին (տեսանյութ)

Լա Լիգա. «Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 0:1. «սերուցքայիններ»-ն անակնկալ պարտություն կրեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում պարտվեց «Վիլյառեալին»։

Զինեդին Զիդանի սաներն ամբողջ հանդիպման ընթացքում ունեին զգալի առավելություն, սակայն գոլ խփել չկարողացան, իսկ «դեղին սուզանավը» խաղավերջում արագ հակագրոհով հաղթանակի հասավ։ 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Պաբլո Ֆորնալսը։

Գործող չեմպիոնը, անցկացնելով 18 հանդիպում, վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Վիլյառեալն» արդեն ունի 31 միավոր և հինգերորդ տեղում է։