14.01.2018 09:45

«Նապոլի»-ն հետաքրքրված է «Ման. Սիթի»-ի առաջատար ֆուտբոլիստի ծառայություններով

«Նապոլի»-ն հետաքրքրված է «Ման. Սիթի»-ի առաջատար ֆուտբոլիստի ծառայություններով

Իտալական «Նապոլի»-ն ցանկանում է թիմ հրավիրել «Ման. Սիթի»-ի գերմանացի վինգեր Լերոյ Սանեին: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով, 22-ամյա ֆուտբոլիստին նեապոլյան ակումբի կազմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:

Սանեի պայմանագիրը «քաղաքաբնակներ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբում անցկացրել է 28 խաղ, որոնցում աչքի է ընկել 9 գոլով և 12 գոլային փոխանցմամբ: