14.01.2018 10:15

«Ռեալը» գուցե Լյովին հրավիրի որպես գլխավոր մարզիչ

«Ռեալը» գուցե Լյովին հրավիրի որպես գլխավոր մարզիչ

«Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրելու հնարավորությունը՝ Զինեդին Զիդանի հեռանալու դեպքում։ Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում էր Լյովին տեսնել ակումբում 2 տարի առաջ՝ մինչև Զիդանի նշանակումը, բայց այն ժամանակ գերմանացի մասնագետը մերժել էր հրավերքը։  

Ըստ պարբերականի ԱԱ-2018-ից հետո Լյովը գուցե հեռանա Գերմանիայի հավաքականից և ընդունի «Ռեալի» առաջարկությունը։ Նշենք, որ Լյովի պայմանագիրը մինչև 2020 թվականն է։