14.01.2018 10:45

«Ռոմայի» դարպասապահը հայտնվել է «Ռեալի» և ՊՍԺ-ի դիտակետում

«Ռոմայի» դարպասապահը հայտնվել է «Ռեալի» և ՊՍԺ-ի դիտակետում

«Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը ակումբը փոխելու հնարավորություն ունի։ Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկի Դի Մարցիոն տեղեկություն է հրապարակել, որ Ալիսոնի ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենը» և Մադրիդի «Ռեալը»։

Փարիզյան ակումբի հետաքրքրության մասին տեղեկատվություն նախկինում էլ կար, իսկ մադրիդյան ակումբը սկսել է դիտարկել Ալիսոնի թեկնածությունը Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերից  հրաժարվելուց հետո: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Ալիսոնը մասնակցել է 19 հանդիպման և բաց է թողել 14 գնդակ։