14.01.2018 11:00

Լինեկերը խոսել է Մխիթարյան-Սանչես հավանական տեղափոխության մասին

Լինեկերը խոսել է Մխիթարյան-Սանչես հավանական տեղափոխության մասին

BBC-ի և BT Sport-ի ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը կարծիք է հայտնել Մխիթարյան-Սանչես հավանական տեղափոխության մասին:

«Իրադարձությունների հետաքրքիր շրջադարձ է տեղի ունենում: ՄՅՈՒ-ն ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին և լոնդոնցիներին է առաջարկում Հենրիխ Մխիթարյանին: Եթե այս գործարքը կայանա, ապա կշահեն երկու կողմերն էլ: «Յունայթեդը» կստանա թոփ մակարդակի ֆուտբոլիստի և միաժամանակ թույլ չի տա «Սիթիին»՝ ուժեղացնել կազմը (Սանչեսի ծառայություններով հետաքրքրվում է «Ման. Սիթին»): «Արսենալն» էլ իր հերթին կստանա հիանալի ֆուտբոլիստի և թույլ կտա հեռանալ Սանչեսին, որը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը»,- ասել է Լինեկերը: