14.01.2018 11:13

«Մալագան» հեռացրեց գլխավոր մարզիչին

«Մալագան» հեռացրեց գլխավոր մարզիչին

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Խետաֆեին» 0:1 հաշվով պարտվելուց հետո «Մալագայի» ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Միչելին: Իսպանացի մասնագետը «Մալագան» գլխավորել էր 2017թ. գարնանը:

«Մալագան» Իսպանիայի առաջնության 19 խաղից հետո 11 միավորով նախավերջին տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող «Լաս Պալմասը»:

54-ամյա Միչելը կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Ռայո Վալյեկանոն», Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը, «Խետաֆեն», «Սեւիլիան», հունական «Օլիմպիակոսը» եւ ֆրանսիական «Մարսելը»: