15.01.2018 09:15

ՄՅՈւ-ն պատրաստ է Սանչեսին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

ՄՅՈւ-ն պատրաստ է Սանչեսին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերով:

Ինչպես տեղեկացնում է Express-ը, մանչեսթերցիները պատրաստ են չիլիացուն առաջարկել մշտական տեղ հիմնական կազմում, ինչպես նաև նրան դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ վճարելով շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ:

Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նույնիսկ այս տրանսֆերի համար պատրաստվել է հրաժարվել Անտուան Գրիզմանի և Գարեթ Բեյլի հնարավոր տեղափոխությունից: