15.01.2018 09:30

Ռումենիգե. Բավարիայի հաջորդ գլխավոր մարզիչը գերմանացի է լինելու

Ռումենիգե. Բավարիայի հաջորդ գլխավոր մարզիչը գերմանացի է լինելու

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը փորձելու է համոզել գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին երկարաձգել գործող պայմանագիրը:

72-ամյա մասնագետի պայմանագիրն ավարտվում է ամռանը:

«Ցանկանում ենք շարունակել համագործակցել Յուպի հետ: Առանց մարտի չենք հանձնվի:

Եթե Հայնկեսը որոշի հեռանալ, ապա որոշել ենք, որ թիմի հաջորդ մարզիչը հաստատ գերմանացի է լինելու»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է «Bild»-ը: