15.01.2018 10:15

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ են, որ կկարողանան ստանալ Սանչեսին

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ են, որ կկարողանան ստանալ Սանչեսին

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է ակումբը փոխելուն: «Մանչեսթեր Յունայթեդում» վստահ են, որ այս ձմեռ կկարողանան ստանալ Ալեքսիսին, տեղեկացնում է Sky Sports-ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ «Մանչեսթեր Յուանյթեդը» պատրաստ է 30 մլն ֆունտ առաջարկել Սանչեսի համար, գործարքի շրջանակում 10 մլն ֆունտ բաժին կհասնի չիլիացու գործակալին:

Ավելի վաղ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել էր, որ 29-ամյա հարձակվողը հազիվ թե կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ:

Նշենք, որ Սանչեսին վերջին 24 ժամվա ընթացքում նկատել էին ՄՅՈՒ-ի լոնդոնյան գրասենյակում: