15.01.2018 10:30

Կոուտինյոյի համար վճարված գումարը կսահմանի Դիբալայի արժեքը

Կոուտինյոյի համար վճարված գումարը կսահմանի Դիբալայի արժեքը

Ֆուտբոլիստի գինը միշտ որոշվում է ըստ պահանջարկի և առաջարկի։ Դա ֆինանսական օրենք է, որը էլ ավելի կարևոր է, երբ խոսքը ֆուտբոլային շուկայի մասին է, քանի որ խաղացողները չեն կարող և երբեք էլ չեն կարողանա օբյեկտիվ արժեք ունենալ։ Նրանք ունեն ուղղակի պահով, զգացմունքներով, հանգամանքներով որոշված գնահատական։ Օրինակ՝ «Բարսելոնայի» վճարած 160 միլիոն եվրոն Կոուտինյոյի համար ապահովել է․․․ Նեյմարը՝ իր 220 միլիոն արձակման դրույթով։ Այդ գումարը հայտնվեց կատալոնացիների գանձատուփում, այնպես որ անխուսափելի էր, որ «Լիվերպուլը» նրանցից մեծ գումար կպահանջի։

Սակայն այդ գումարի ազդեցությունը կմնա հենանիշ հաջորդ գործարքների համար։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ցանկանա ձեռք բերել Դիբալային, անխուսափելիորեն Կոուտինյոյի համար վճարված գումարը կլինի նշաձողը, որից պետք է սկսվի գումարը (Դիբալան ավելի երիտասարդ է և ավելի շատ տիտղոսներ է նվաճել)։ Այդ 160 միլիոնը կօգտագործվի պահանջարկը և առաջարկը չափելու համար։ Կոուտինյոյի նոր մարզաշապկի կապույտը և նռնագույնը կդառնան ֆուտբոլային շուկայի լիտմուսի թեստը։