15.01.2018 11:00

The Independent. «Ման. Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել ԱՊԼ-ի 2 աստղի տրանսֆերային իրավունքները

The Independent. «Ման. Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել ԱՊԼ-ի 2 աստղի տրանսֆերային իրավունքները

«Ման. Յունայթեդ»-ը մտադիր է գնել «Արսենալ»-ի միանգամից 2 ֆուտբոլիստի տրանսֆեր, ովքեր մրցաշրջանի ավարտին կարող են ազատ գործակալի կարգավիճակ ստանալ: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Խոսքը գերմանացի կիսապաշտպան Մեսուտ Օզիլի և չիլիացի վինգեր Ալեքսիս Սանչեսի մասին: Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներ»-ը Սանչեսի տրանսֆերը ցանկանում են ավարտին հասցնել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ Մեսուտ Օզիլին թիմ բերել ամռանը՝ անվճար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ման. Յունայթեդ»-ը պատրաստ է Սանչեսի տրանսֆերի դիմաց «զինագործներ»-ին 30 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել: Բացի այդ, մանչեսթերյան ակումբը ստիպված կլինի հավելյալ 10 միլիոն եվրո վճարել չիլիացու գործակալին: