15.01.2018 08:45

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ուժերն էր չափում «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց կատալոնացիների կամային հաղթանակով՝ 2:4 հաշվով:

Հանդիպման սկզբնամասում կատալոնական ակումբն ավելի շատ էր գրոհում, բայց հաշիվը 11-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը: Մինչ «Բարսելոնան» փնտրում էր մրցակցի դարպասի բանալին, «Ռեալ Սոսյեդադը» 34-րդ րոպեին խփեց նաեւ երկրորդ գոլը: Հյուրերը հաշիվը կրճատեցին քիչ անց: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի փոխանցումից հետո բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոյին մնում էր միայն հարմար դիրքից գրավել դարպասը՝ 1:2:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձավ 2:2: 50-րդ րոպեին արտակարգ հարվածով աչքի ընկավ Լուիս Սուարեսը: Ընդմիջումից հետո «Բարսելոնան» ուներ նկատելի առավելություն, որը գոլի վերածեց 71-րդ րոպեին: Լուիս Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ, իսկ խաղի վերջակետը 85-րդ րոպեին տուգանային հարվածով դրեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 4:2:

«Բարսելոնան» 51 միավորով առաջատարն է եւ 9 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր:

Հատկանշական է, որ չորրորդ տեղում գտնվող եւ այս տուրում պարտություն կրած Մադրիդի «Ռեալը» «Բարսելոնային» արդեն զիջում է 19 միավոր, թեեւ մեկ խաղ պակաս է անցկացրել: Վտանգավոր գոտու 18-րդ տեղում գտնվող «Դեպորտիվոյից» «Ռեալն» առաջ է 16 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 2:4

Ուիլիան Խոսե, 11, Խուանմի, 34 – Պաուլինյո, 39, Լուիս Սուարես, 50, 71, Լիոնել Մեսի, 85