15.01.2018 13:01

Սաակաշվիլին ուզում է «300 սպարտացի» գտնել Ուկրաինայում ՝ իշխանափոխության համար

Սաակաշվիլին ուզում է «300 սպարտացի» գտնել Ուկրաինայում ՝ իշխանափոխության համար

«Նոր ուժերի շարժման» առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է հունվարի 15-ին Դնեպրի (նախկին Դնեպրոպետրովսկի) բնակչության հետ հանդիպման մասին, որտեղ քննարկվելու է Ուկրաինայի ներկա իրավիճակը:

«Հարկադրյալ ընդմիջումից հետո ես վերսկսում եմ շրջանային այցերը, փնտրելու եմ 300 սպարտացիների՝ Ուկրաինայի հաջորդ իշխանության համար: Համարձակներին, նախաձեռնող մարդկանց երկուշաբթի Դնեպրում հրավիրում եմ երկխոսության՝ բոլոր կարևոր թեմաներով»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Մինչդեռ Վրաստանում հունվարի 5-ին Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել նախագահի պաշտոնում «լիազորությունները չարամտորեն գերազանցելու» համար և դատապարտել երեք տարվա ազատազրկման: Սաակաշվիլին այդ դատավճիռն անվանել է ապօրինի, միջազգային և ազգային նորմերին չհամապատասխանող:

Փոխանցում է Interfax-ը: