15.01.2018 13:15

Պերմում հարձակում են գործել դպրոցի վրա, կան վիրավորներ

Պերմում հարձակում են գործել դպրոցի վրա, կան վիրավորներ

Անհայտ անձինք Պերմում հարձակում են գործել դպրոցի վրա: Պերմի մարզի տարածքային անվտանգության նախարարության տվյալներով՝ 11 աշակերտ և 1 ուսուցիչ վիրավորվել են: Քաղաքային իշխանությունները ТАСС-ին տեղեկացրել են, որ հարձակվողները եղել են երկուսը:

Պերմի մարզի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ աշակերտներից մեկը և ուսուցչուհին դանակի հարված են ստացել պարանոցին, նրանց վիճակը ծանր է: Մյուսները աննշան թեթև վնասվածքներ են ստացել; Աշակերտների մի մասը փախել է ու թաքնվել մոտակա առևտրի կենտրոնում:

Փոխանցում է BBC-ն: