15.01.2018 14:01

Թուրքիայում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և սահել է լանջն ի վար

Թուրքիայում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և սահել է լանջն ի վար

Pegasus Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը Տրապիզոնում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և քիչ է մնացել՝ լանջն ի վար գլորվի ու ընկնի ծովը, հաղորդել է Anadolu գործակալությունը:

«Բոինգ-737»-ում եղել է 168 մարդ: Բոլորը հաջողությամբ տարհանվելեն, տուժածների մասին չի հաղորդվել:

Ինչպես նշում են լրատվամիջոցները, ինքնաթիռը կանգ է առել ջրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, հակառակ դեպքում՝ հետևանքները շատ ավելի լուրջ կլինեին:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ի երեկոյան, երբ Անկարայից ժամանող ինքնաթիռը վայրէջքի է գնացել Տրապիզոնի օդանավակայանում: Դրանից հետո օդանավակայանը փակվել է մինչև առավոտ, թռիչքները հետաձգվել են:

Աղետի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Փոխանցում է Interfax-ը: