15.01.2018 14:56

Թուրքիայի փոխվարչապետ. ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում

Թուրքիայի փոխվարչապետ. ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ թուրք-սիրիական սահմանը պաշտպանելու նպատակով «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատները նախապատրաստելու մտադրությունը համարում է խաղ կրակի հետ:

«Միացյալ Նահանգները կրակի հետ է խաղում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցելով ոչ թե Թուրքիայի, այլ «Դեմոկրատական միություն» կուսակցության և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների գրոհայինների հետ: Այսօր ԱՄՆ-ը փորձում է ահաբեկիչների բանակ ստեղծել «Սիրիայի սահմանների անվտանգության ապահովման ուժերի» անվան տակ»,- Anadolu Ajamsi-ին ասել է փոխվարչապետը:

Հունվարի 14-ին «Անսասան վճռականություն» գործողության շտաբի՝ հանրության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Թոմաս Վիլը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը «կպատրաստի Սիրիայի անվտանգության՝ մոտավորապես 30 հազարանոց կազմով սահմանապահ ծառայություն »: Նույն օրն իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել ամերիկյան նախաձեռնության քննադատությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: