15.01.2018 16:45

Ֆրանսիան մտադիր է բագետը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Ֆրանսիան մտադիր է բագետը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ֆրանսիական բագետը պետք է ընգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

«Մեր բագետը ամբողջ աշխարհում նախանձի առարկա է», - ասել է Մակրոնը՝ աջակցելով ֆրանսիացի հացթուխներին, որոնք առաջարկել են ֆրանսիական երկարուկ հացը ներառել ցուցակի մեջ:

Ֆրանսիացիները ոգեշնչվել են իտալացի գործընկերների հաջողությամբ, որոնք անցած դեկտեմբերին ցանկում ընդգրկել են նեապոլիտանական պիցցան:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում հայտնվելը ֆրանսիացիների համար ոչ միայն պատվի հարց է կամ հպարտանալու առիթ, այլեւ գործնական նշանակություն ունի: Հացուխները նշում են, որ չի կարելի հացաբուլկեղենը բագետ անվանել միայն արտաքին նմանության համար: Անհրաժեշտ է նաեւ պահպանել իսկական բագետի բաղադրատոմսը, ինչը դժվար է գլոբալիզացիայի պայմաններում:

«Վարպետությունն ու փորձն անհրաժեշտ է պահպանել, հենց դրա համար է պետք բագետը ներառել ոչ նյութական արժեքների ցանկ», - ընդգծել է նախագահ Մակրոնը, փոխանցում է BBC-ն: