16.01.2018 08:43

ԱՊԼ. «Ման. Յունայթեդ» - «Սթոք Սիթի»՝ 3:0. Մուրինյոյի թիմը հաղթեց (տեսանյութ)

ԱՊԼ. «Ման. Յունայթեդ» - «Սթոք Սիթի»՝ 3:0. Մուրինյոյի թիմը հաղթեց  (տեսանյութ)

ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում «Ման. Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Սթոք Սիթի»-ին և վստահ հաղթանակ տարավ:

Մոուրինյոյի թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլով աչքի ընկան Անտոնիո Վալենսիան, Անտոնի Մարսիալն ու Ռոմելու Լուկակուն:

Հայաստանի հավաքականի և «կարմիր սատանաներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:

Այս հաղթանակից հետո «Ման. Յունայթեդ»-ը վաստակեց 50 միավոր և մրցաշարային աղյուսակում 2-րդն է: Առաջատար «Ման. Սիթի»-ին «կարմիր սատանաներ»-ը զիջում են 12 միավոր: «Սթոք Սիթի»-ն, իր հերթին, 20 միավորով վտանգավոր գոտում է (18-րդ տեղ):

«Ման. Յունայթեդ» - «Սթոք Սիթի»՝ 3:0
1:0՝ Վալենսիա (9'), 2:0` Մարսիալ (38'), 3:0` Լուկակու (72')