16.01.2018 11:59

Կալիֆոռնիական մղձավանջ

Կալիֆոռնիական մղձավանջ

Կալիֆոռնիայում ձերբակալվել է ամուսնական զույգ՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրանց տանը հայտնաբերել է ձեռնաշղթաներով մահճակալներին գամված նրանց սեփական 13 երեխաներին՝ երկուսից 29 տարեկան:

Երեխաների ծնողները՝ 57-ամյա Դևիդ և 49-ամյա Լուիզա Թյորփենները, ինչպես պարզվել է երեխաների բժշկական հետազոտությունից հետո, խոշտանգել են իրենց զավակներին, սովի մատնել նրանց: Երեխաները կեղտի մեջ կորած են եղել, նրանց գտել են մի սենյակում, որտեղ լույս չի թափանցել, գարշահոտություն է տիրել:

Ոստիկանության արձանագրության մեջ նշվում է, որ ամուսինները անչափահասների կյանքը վտանգի են ենթարկել, ծաղրուծանակի են ենթարկել նրանց և զրկել ազատությունից:

Փոխանցում է euronews-ը: