16.01.2018 16:19

Freedom House. Ազատությունն աշխարհում նահանջում է. Հայաստանը պահպանում է «մասամբ ազատի» կարգավիճակը

Freedom House. Ազատությունն աշխարհում նահանջում է. Հայաստանը պահպանում է «մասամբ ազատի» կարգավիճակը

Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում - 2018» զեկույցի համաձայն, Հայաստանը փոքր-ինչ բարելավել է դիրքերը՝ մնալով «մասամբ ազատ» երկրների ցանկում: Ըստ զեկույցի, ազատության վարանիշը 4,5/7 է (1-ը լավագույն բալն է, 7-ը՝ վատագույնը), քաղաքական ազատությունները ՝ 5/7, քաղաքացիական ազատությունները՝ 4/7:

Նախկին խորհրդային երկրներից մասամբ ազատ են նաեւ Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան և Ուկրաինան:

«Ոչ-ազատ» են համարվում Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Ոչ ազատ են նաեւ հարեւան Թուրքիան, եւ Իրանը:

Կազմակերպությունը ավանդաբար գնահատում է նաեւ չճանաչված պետաիկան կազմավորումներում ազատության մակարդակը: Ըստ այդմ, Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, իսկ Ղրիմը, Հարավային Օսիան և Մերձդնեստրը՝ «ոչ-ազատ»:

Մոլորակի բնակչությունը 7 միլիարդ 400 միլիոն է: Մարդկանց 39 տոկոսն ապրում է «ազատ» երկրներում, 24 տոկոսը՝ «մասամբ ազատ», և 37 տոկոսը՝ «ոչ-ազատ»:

Զեկույցում նշված 195 պետությունների 45 տոկոսն «ազատ» է, 30 տոկոսը՝ «մասամբ ազատ», և 25 տոկոսը «ոչ-ազատ» է:

Աշխարհի «ոչ-ազատ» երկրների ցուցակում վերջին հինգ տեղերում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հարավային Սուդանը և Սիրիան: Ցուցակը գլխավորում են Սկանդինավյան երկրները եւ Նոր Զելանդիան: