16.01.2018 16:22

Հայաստանը ճանաչեց 2014թ. եզդիների ցեղասպանությունը

Հայաստանը ճանաչեց 2014թ. եզդիների ցեղասպանությունը

Ազգային ժողովը ձայների 91 կողմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։

Նախագծի համազեկուցող Ռուստամ Մախմուդյանը, ներկայացնելով նախագիծը, կոչ արեց «ոչ միայն դատապարտել եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը, այլեւ միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած մարդկանց եւ ձեռնարկել քայլեր՝ ապագայում նման դրսեւորումները կանխելու համար»։