16.01.2018 17:54

«Սասնա ծռերի» անդամը դադարեցրել է հացադուլը - «Ա1+»

«Սասնա ծռերի» անդամը դադարեցրել է հացադուլը - «Ա1+»

 

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է 26 օր  տեւած  հացադուլը։  ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ին հայտնել է, որ  տարված բացատրական աշխատանքներից հետո Սմբատ Բարսեղյանը դիմում է գրել եւ դուրս եկել հացադուլից: «Սասնա ծռեր» խմբի անդամը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  բուժմաս եւ  նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։

 «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ էին հայտարարել: Նրանք պահանջում էին իրենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Արմեն Բիլյանը հունվարի 12-ին դադարեցրել էր հացադուլը եւ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։