16.01.2018 15:16

Երեւանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են անում

Երեւանում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են անում

Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում գործող մի քանի երթուղիների (35, 37, 44, 75 համարներ) վարորդներ այսօր վաղ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել: Նրանք բողոքում են վառելիքի թանկացումից՝ նշելով, որ դրանից իրենց եկամուտներն են պակասել եւ չեն կարողանում ընտանիք պահել:

Գործադուլ անող վարորդների հետ բանակցելու է եկել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ, տխրահռչակ Հենրիկ Նավասարդյանը: 

«Աշխատում ենք ամեն ինչ անել, որ երթևեկեն, քաղաքացիները ոչ մի բանով մեղավոր չեն, իսկ թանկացումների հետ կապված կտրվի համապատասխան լուծում: Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել, ամեն երթուղում մի քանի մեքենա աշխատում են, մեր նպատակը քաղաքացիները երթևեկությունը կազմակերպվի»,-ասել է Նավասարդյանը: