17.01.2018 09:00

«Արսենալը» լավատեսորեն է տրամադրված Օբամեյանգի տրանսֆերի հարցում

«Արսենալը» լավատեսորեն է տրամադրված Օբամեյանգի տրանսֆերի հարցում

«Արսենալը» լավ է գնահատում այս տրանսֆերային պատուհանի ժամանակ դորտմունդյան «Բորուսիայից» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու շանսերը։

Ինչպես հայտնի է Կանոնիրները շուտով կարող են զրկվել ոչ միայն Ալեքսիս Սանչեսից, այլև Թեո Ուոլկոտից։ Սակայն լոնդոնյան ակումբը պարապ չէ, նա այս խաղացողներին փոխարինողներ է փնտրում։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հունվարյան նպատակների ցուցակի 1-ին տեղում հենց Օբամեյանգն է։ Ինչպես պնդում է Sky Sports-ի փորձագետ Գիյոմ Բալագը՝ Կանոնիրներն արդեն համաձայնեցնում են 28-ամյա գաբոնցու տրանսֆերը։ Պիեռ-Էմերիկը կարող է «Արսենալին» արժենալ 60 մլն եվրո։

«Արսենալը» ուզում է առաջիկա օրերին մի քանի ձեռքբերումներ կատարել։ Նրանք պատրաստ են 60 մլն եվրո վճարել։ Նրանք հույս ունեն, որ «Դորտմունդը» կհամաձայնվի, և լավատեսորեն են տրամադրված։ Ուրիշ հետաքրքրված ակումբներ էլ կան, բայց հենց հիմա «Արսենալը» գերազանցում է նրանց, չնայած դեռ ոչինչ որոշված չէ։

Հավանաբար բանակցություններն ավելի երկար կտևեն, քան Ալեքսիսի վաճառքը, բայց նրանք ողջ ուժերով աշխատում են։ Նրանք Օբամեյանգին կատարյալ փոխարինող են համարում Սանչեսին և վստահ են, որ նա հրաշալի կհամագործակցի Ալեքսանդր Լակազետի հետ։

Ինքը՝ Օբամեյանգը, ցանկանում է այս տեղափոխությունը, ուզում է տեղափոխվել «Արսենալ», բայց եկեք տեսնենք, թե ինչ կասի «Դորտմունդը»։ Սա «Արսենալի» միակ ձեռքբերումը չի լինի, նրանք մտադիր են այս ամիս ևս երկու ձեռքբերում իրականացնել»,- հաղորդել է Բալագը։

Հավելենք, որ բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» 23 հանդիպումներում Օբամեյանգը խփել է 21 գոլ։