17.01.2018 09:30

«Ռեալի» նախագահը հաղորդել է Ռոնալդուի գործակալին նոր ակումբ փնտրել իր հաճախորդի համար

«Ռեալի» նախագահը հաղորդել է Ռոնալդուի գործակալին նոր ակումբ փնտրել իր հաճախորդի համար

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

Պերեսը ժամանակ է տվել գործակալին, որպեսզի նա նոր ակումբ փնտրի իր հաճախորդի համար,- վստահեցնում է «Record»-ը: 

Ռոնալդուի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո, սակայն աղբյուրը հաղորդում է, որ «արքայական ակումբը» պատրաստ է լսել այլ ակումբների առաջարկները: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» մտադիր է փոխանակել Ռոնալդուին ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ: